Պատմություն. Տնային առաջադրանք. 13.09.2022

• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։ Հայրենիքը այն վայրն է, որտեղ մի ամբողջ ազգ ծնվում և մեծանում է, այն հողն է որի վրայով վստահ քայլում ենք:
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։ Հայկական լեռնաշխարհը, Հայաստանը:
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։ Ուրարտու, Սոմխեթի, Արմենիա, Լեռնային երկիր, Լեռնային կղզի:
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։ Հայեր, քրդեր, ռուսներ, իրանցիներ, եզդիներ:
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։ Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է, որտեղ կան բազմաթիվ լեռներ, դաշտեր և սարահարթեր: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը:
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։ Գետերից գիտեմ Սևանա լիճը, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, Ուրմիա լիճը և Կուրը: Հայաստանում գտնվում է միայն Սևանա լիճը, որտեղ և եղել եմ: Լիճը քաղցրահամ է, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա: Լիճ են թափվում 28 գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը: Լիճը շրջապատում են Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Սևանի լեռները:
•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը նաև Մասիս են կոչում՝ 5165 մ բարձրությամբ և փոքր Արարատը, որը նաև կոչում են Սիս՝ բարձրությունը 3925 մ: Հայկական լեռնաշխարհում ձգվող լեռների շղթան հայտնի է Հայկական պար անվանումով: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է՝ 4096 մ բարձրությամբ: Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն դրանցից մեկը՝ Թոնդուրեկը, առ այսօր էլ գործող է:

Оставьте комментарий