Իմ իրականացրած երազանքի օրը…

Սեպտեմբերի 13, 2022:

Ես Եվա Պապյանն եմ, շատ եմ սիրում երգել և պատմություններ ու հեքիաթներ հորինել: Երազանքներիս մեջ ապագաս տեսնում եմ երգարվեստում:

Հունիսի 26, 2038:

Ողջույն: Ես դարձել եմ երգչուհի, գրող, ճամփորդող: Շրջել եմ համարյա թե ամբողջ աշխարհով մեկ: Տվյալ պահին գտնվում եմ Ֆրանսիայում: Որոշել եմ հետաքրքրվել ֆրանսիական երաժշտությամբ և գրականությամբ: Դեռ նոր եմ տեղափոխվել, ծանոթանում եմ: Պատրաստվում եմ իմ երգերով այստեղ ներկայանալ, նաև ներկայացնել գիրքս՝ թարգմանված ֆրանսերեն լեզվով:

Հուլիսի 5, 2038:

Այսօր համերգս տվեցի, ֆրանսիացիներին շատ դուր եկավ: Կամաց — կամաց հայտնիություն եմ ստանում նաև Ֆրանսիայում: Գտնվում եմ Փարիզում: Գրքիս թարգմանության աշխատանքները վերջնական փուլում են:

Դեկտեմբերի 31, 2038:

Այսօր շատ հիանալի օր է, ամանօրյա համերգ պետք է տամ: Անչափ հպարտ եմ, որ ինձ և իմ արվեստը ճանաչում ու սիրում են նաև այստեղ՝ Ֆրանսիայում:

-Bonjour Mademoiselle Eva ! S’il vous plaît, avancez, vos fans vous attendent, laisserez-vous un autographe?

— Oui, avec amour.

Այսօր իմ ամանօրյա համերգն է, յուհու!

Հունվարի 1, 2039:

Երեկ լավ անցավ, գրեթե ողջ Ֆրանսիան հավաքվել էր՝ լսելու հայուհի Եվայի ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հայերեն երգերը: Շատերը նույնիսկ երգերի բառերը չհասկանալով խոստովանում էին, որ հասկանում են երգի իմաստը երաժշտության և իմ ձայնի միջոցով, նաև Հայաստանի մասին իմ անդադար պատմություններով:

Հունվարի 15, 2039

Իսկ այսօր գրքիս շնորհանդեսն է: «Cours après ton rêve»՝ «Գնա երազանքիդ հետևից». այսպես է կոչվում գիրքը, որը իմ անցած ճանապարհի, երկար տարիների աշխատանքի, նպատակասլացության և երազանքին հավատալու մասին է:

Մարտի 11, 2039

Հայաստանում եմ, շրջում եմ երևանյան փողոցներով, որտեղ արդեն գարնան ջերմություն է զգացվում: Տարբեր երկրներով շրջելուց հետո հասկանում եմ, որ Հայրենիքում եմ ինձ ամենաերջանիկը, լիարժեքը և սիրվածը զգում:

Оставьте комментарий