Ողջույն, այսօր որոշել եմ պատմել Ձեզ իմ առօրյայի և նախասիրությունների մասին: Կարծում եմ հետաքրիր կլինի, սկսենք:
1. Իմ առօրյան
Հիմնականում արթնանում եմ 7:50, կամ 8:00: Անպայման համակարգիչս եմ դնում պայուսակ: Գնում եմ լվացվելու, հետո հագնվելու: Պատրաստում եմ լանչս և դուրս եմ գալիս տնից մոտավորապես 8:40: Հասնում եմ դպրոց, հիմնականում մինչև 14:30 դասի եմ լինում: Հաճախում եմ երաժշտական դպրոց՝ վոկալի և դաշնամուրի բաժին: Տանը՝ ճաշելուց հետո, լրացնում եմ ամենօրյա պլաններս, հանգստանում եմ, դասերս եմ պատրաստում, դաշնամուր եմ նվագում, ազատ ժամանակ գիրք եմ կարդում, պարեր եմ պարում, իսկ երեկոյան հիմնականում իջնում եմ բակ:
2. Իմ նախասիրությունները
Սկսենք նրանից, որ ես շա՜տ եմ սիրում երգել: Նույնքան շատ նաև սիրում եմ պարել: Նկարելու կամ սպորտով զբաղվելու առանձնապես սեր չունեմ, գերադասում եմ երաժշտություն լսել: Նաև շատ եմ սիրում թղթով տարբեր օրիգամիներ պատրաստել: Եվ իհարկե, ամենասիրածս զբաղմունքը գիրք կարդալն ու ֆիլմեր դիտելն է: Ժամանակ առ ժամանակ տարբեր հետաքրքրություներ կարող է ունենամ, բայց սրանք են իմ հիմնական հոբբիները: