Ի՞նչ է պատմությունը: Պատմությունն այն՝ ինչը տեղի է ունեցել անցյալում, գոյություն ունի հիմա և տեղի է ունենալու ապագայում: Երկրաշարժերը, պատերազմները նույնպես պատմության մասնիկ են:
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հայրենիքի պատմությունը, իմանա կարևոր թվականները, օրերը, իրադարձությունները:
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն: Ինքնազարգացման եղանակով, դպրոցում, համացանցի շնորհիվ, ծնողների և գրքերի օգնությամբ, թանգարաններ այցելելով:
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում: Ճանաչել հայոց պատմությունը, հայ մեծերին:
Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին
•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ:
Կարծում եմ, որ աշխարհի մեծ և կարևոր մարդիկ են պատմություն կերտում, դրա համար էլ կարելի է ասել, որ նրանց կենսագրությունը, աշխարհի պատմությունն է:
Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն:
Պատմությունն է, որ դարերից դարեր մարդկանց փոխանցում է տարբեր ժամանակների իրադարձությունները և երբեք չի ստում:
Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս
Պատմությունը թույլ է տալիս դասեր քախել, և չկրկնել սխալները:
Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր:
Պատմությունից քաղած դասերը հետագայում ձևավորում են մեր կյանքի մեծ մասը:
Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա:
Պատմությունը մեր կյանքի լավ ու վատ գործերի պահեստն է, անցյալի ականատեսն է, խրատող ու օրինակ ծառայողը, և ապագայի մասին պատմող և զգուշացնող:
Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո :
Այո, պատմությունը միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում, երբեմն այն ճոխացվում է ազգի պատիվը բարձր պահելու համար: