Ամառային ընթերցանություն

Ողջույն,սիրելի ընկերներ: Համարյա ավարտին են մոտենում ամառային արձակուրդները: Կարծում եմ գիտեք, որ իմ հոբբիներից մեկը ընթերցանությունն է, և ես իհարկե չէի կարող ամբողջ ամառ չընթերցել: Այս 3 ամսվա ընթացքում հասցրել եմ կարդալ 4 գիրք, որոնց մասին սիրով կպատմեմ:

  1. Վիլյամ Սարոյան — ՙՀայրիկ, դու խենթ ես՚

Վիպակը մի աղքատ ընտանիքի մասին է, որի հայրը գրող է: Նրանք ունենում են մի տղա և մի աղջիկ: Տղան շատ է սիրում ուտել, իսկ ուտելիքը քիչ է, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Հայրը առանձին տուն է ունենում և որոշում է տղային տանել այնտեղ, որպեսզի ուտելիքը բոլորին բաժին հասնի: Հոր հետ տեղափոխվում են Մալիբու: Գրքի մեծ մասը հետաքրիր և իմաստուն զրույցներ են հոր ու որդու միջև տարբեր թեմաների շուրջ, նրանց արկածները և բացահայտումները:

  • Արթուր Քոնան Դոյլ — ՙՎեց Նապոլեոնների առեղծվածը՚

Այս ամառ հասցրել եմ նաև ճանաչել և հետազոտել  Արթուր Քոնան Դոյլին՝ ՙՎեց Նապոլեոնների առեղծվածը՚ դետեկտիվի շնորհիվ: Ասեմ, որ  դետեկտիվ առաջին անգամն էի կարդում, մի փոքր անսովոր էր, բայց հետաքրքիր: Գրքում մեկ պատմություն չէր, մի քանիսն էին: Սյուժեները չեմ պատմի, քանի որ այլևս կարդալու իմաստ չի լինի:

  • Դանիել Դեֆո — ՙՌոբինզոն Կրուզո՚

Դանիել Դեֆոյի ՙՌոբինզոն Կրուզոն՚ վեպը անշուշտ իր տեղն է զբաղեցնում իմ սիրելի գրքերի ցանկում: Վերնագիրը և սկզբի գլուխներն առանձնապես հետաքրքրություն չէին առաջացնում, բայց հետո… Այ հետոն իհարկե շատ հետաքրքիր էր: Տղայի մասին էր, որը երազում էր նավապետ դառնալ, շուտով փախնում է տնից, կառուցում փոքրիկ նավակ և նավարկում, սակայն ուժեղ հողմերը խորտակում են նավակը, իսկ Կրուզոյին գցում անմարդաբնակ կղզի: Նա իր տունն է շինում, մրգեր հավաքում, որս անում՝ սնունդ հայթայթելու համար: Շուտով հանդիպում է մի վայրի  կնոջ՝ Ուրբաթ անունով, որից հետո սկսվում է ամենազվարճալին:  

  • Լուսի Մոդ Մոնտգոմերի — ՙԱննան կանաչ կտուրներից՚

Այս գիրքը իմ ամենասիրելին է: Վեպը գրել է Լուսի Մոդ Մոնտգոմերին: Մի որբ աղջնակ է լինում Աննա Շիրլի անունով, որը սխալմամբ հայտնվում է Քաթբերտների ընտանիքում, ու պարզում է, որ նրանց տղա է պետք՝ ծեր ամուսնուն օգնելու համար: Ծեր ամուսինները որոշում են որդեգրել աղջկան: Նա իրեն Դիանա անունով ընկերուհի է գտնում: Շուտով ավարտում է դպրոցը, որտեղ նրան նեղացնում էր Գիլբերտ Բլայթը, և ընդունվում համալսարան՝ Դիանայի և Գիլբերտի հետ: Գիլբերտը և Աննան ամենալավ աշակերտներն էին, ուստի միշտ մրցում էին՝ թե դպրոցում, թե համալսարանում: Նպատակասլացության, բարիության և ներողամտության մասին այս օրինակելի գիրքը խորհուրդ կտամ կարդալ բոլոր իմ ընկերներին:

Оставьте комментарий