Մայրենի. Տնային առաջադրանք. 25.04.2022

Պատմվածք

Առաջադրանքներ ՙՙՀնարագետ Ջուլհակը՛՛, մաս 2-ի վերաբերյալ՝

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Տարօրինակ — արտասովոր, ջուլհակ — մանածագործ, ճախարակ — թել մանելու գործիք, հանճար — տաղանդ:
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

 Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — Գաղտնի շրջում էր Սպահանի հայկական թաղամասի մեջ:

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — թող սա մեր մեջ գաղտնի մնա, հանկարծ ոչ մեկին չասես:

Վերնագրի՛ր երկրորդ մասը: ՙՙԽնդրանք ջուլհակին՚՚

Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:

  1. Քո կարծիքով ջուլհակը գլո՞ւխ էր գովում:
  2. Քո կարծիքով ինչո՞ւ թագավորը որոշեց դիմել հենց ջուլհակին:
  3. Կուզեի՞ր ջուլհակի նման խելացի լինել:

Оставьте комментарий