182. Շուշան — շուշան ծաղկից:
Աշոտ Երկաթ — Երկաթ մետաղից՝ որպես ուժի և ամրության նշան:
Ձախորդ — անհաջողակ
Առյուծ — առյուծի նման անպարտելի և հզոր
Երզնկացի — տեղանք ցույց տվող
Արևելցի — տեղանք ցույց տվող
Արքաների հովիտ — հովիտ որտեղ արքաների դամբարաններն էին:
183.
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին:
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
Էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
Սասունցի Դավիթ էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
184. Ա խմբի բառերը անձ ցույց տվող գոյականներ են, իսկ Բ խմբի բառերը իր ցույց տվող գոյականներ են:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ շնչավոր, այսինքն անձ ցույց տվող և անշունչ, այսինքն իր ցույց տվող: