Մթնոլորտային տեղումներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները: Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը: Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։ Գիշերը, երբ օդը սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա: Այսպես առաջանում է ցողը։
  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում: Անձրև, ձյուն:

Оставьте комментарий