Մայրենի. Տնային առաջադրանք. 01.04.2022

Մի գարնան առավոտ …       

  • Շարունակի՛ր: Ես՝ թռչունների խնջույքի անկոչ հյուր:
  • Երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Պատրաստվիր տեղեկությունդ ներկայացնել ընկերներիդ:

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840թ-ի ապրիլի 4-ին, Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկում: Սկզբնական կրթությունը ստացել է ծնդդավայրում քահանա Տեր-Պետրոսի մոտ: 1853թ. ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա մեկ տարի հետո ինքնակամ հեռացել:  Այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ:

 Աղայանը դասավանդել է Ախալցխայի, Շուշվա, Երևանի և Ալեքսանդրապոլի դպրոցներում: 1895-ին ձերբակարվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով: Նախ աքսորվել է Նոր Նախիջևան ապա Ղրիմ:

1902թ-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40 ամյակը: Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել ՙՙուժեղ, խելոք, առաքինի՚՚ քաղաքացիներ: Աղայանի ՙՙՈւսումն մայրենի լեզվի՚՚ դասագիրքը ծառայել է դպրոցականներին 40 տարի: Նրա գործունեության հիմնական ուղեցույցը դարձավ 1869թ-ի ՙՙԱրարատ՚՚ ամսագրի առաջին համարներով հրապարակված ՙՙԽորհրդածություն դաստիարակության վերաբերյալ՚՚ հոդվածաշարը: Աղայանը քննդադատում էր գործող դպրոցը ՙՙԻսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը՚՚, այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ ՙՙՀայոց դպրոցներում գիտություն չէր ավանդվում այլ միայն կրոն և հայոց լեզուն: Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ:

Оставьте комментарий