
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Ուղղություն, արագություն, ուժ:
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը: Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ և այլ: