- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը: Սովորել եմ:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, պատկերներն ըստ բանաստեղծական տների:
Համերգ նա կոչել է իր այս բանաստեղծությունը, որովհետև նկարագրում է ժայռի, վտակի անտառի գեղեցիկ շարժումը և համեմատում է այն համերգի հետ, քանի որ այդ գեղեցիկ տեսարանը կարող է համեմատվել համերգի հետ:
Առաջին տան մեջ՝ հեղինակը նկարագրում է վտակը, որը հոսում է ժայռից, տափվում քարերի վրա, և բարձր խշշոցներ արձակում:
Երկորդ տան մեջ՝ Թումանյանը կապել է ծերուկին և ժիր թոռնիկին անտառի հետ: Ծեր պապիկին Թումանյանը համեմատել է անտառի հետ, իսկ աղմկոտ վտակին՝ երեխայի: Այսինքն, նշանակում է, որ անտառը կամացուկ արձագանք է տալիս ջրի աղմուկին, ինպես ծերուկը երեխայի երգին:
Երրորդ տան մեջ՝ Թումանյանը փորձում է բացատրել, որ բնության գեղեցիկ համերգի միակ լուռ ունկնդիրը՝ ժայռն է, քանի որ այն իր ողջ կյանքի ընթացքում կանգուն է, անշարժ և լուռ:
- Ինչպե՞ս կբնութագրես ժայռին:
Մռայլ, լուռ, կանգուն, մտախոհ, հավերժական: