Հ. Թումանյան. Համերգ. Տնային առաջադրանք. 10.03.2022

Շաչել — սուլոցի նման սուր ձայն հանել

Ունկնդիր — լսող

Մտախոհ —  մտածմունքների մեջ սուզված

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ, գունային տեսարան նկարագրող պահերը քիչ են, իսկ ձայնային հատվածները շատ են, բայց առաջին հերթին շատ է շարժումը: Ամբողջ բանաստեղծության մեջ Թումանյանը նկարագրում է գետի, անտառի շարժումն ու ձայները և դրանք համեմատում ժիր երեխայի երգի հետ:
  • Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։ Թումանյանը վերնագրել է այն ՙՙՀամերգ՚՚, որովհետև նկարագրելով անտառի, գետերի և ժայռերի արձակած ձայները, մեզ փորձել է հասկացնել, որ այդ ձայները իսկական երաժտության նման են:

Оставьте комментарий