Մայրենի. Արև և Լուսին. 07.03.2022

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և Լուսին»  բալլադը։
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Լինում են երկու գեղեցկադեմ երեխաներ՝ ծնված շքեղ երկնային ապարանքում: Աղջկա անունը՝ Արեգակ, տղայինը՝ Լուսնյակ: Մայրը կանչում է նրանց և սկսում է որոշել, թե, ո՞ր մեկը պետք է երևա ցերեկը, իսկ ո՞ր մեկը՝ գիշերը: Մայրը որոշում է, որ արևը պետք է շողա ցերեկը, սակայն Լուսնյակը համառում է, և ինքն է ուզում ցերեկը երևալ, սակայն մայրն ապտակում է նրան իր խմորոտ ձեռքերով, և Լուսնյակը հեռանում է: Այսպես ամեն մեկն անցնում է իր գործին: Իրար չէին տեսնում, տանջվում էին կարոտից, սակայն մի օր Աստված այնպես արեց, որ երեխաները կրկին հանդիպեցին՝ կարճ ժամանակով, իսկ այդ ընթացքում աշխարհը խավար էր ու լուռ:
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը։

Եթերք — օդի վերին շերտը

Անսասան — կայուն, անշարժ

Անոսր — խիտ

Այեր — մթնոլորտ

Կենսատու — կյանք տվող

  • Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:

Սովորեցի ևս մի առասպելական պատմություն արևի և լուսնի ստեղծման մասին:

Оставьте комментарий