
- Կարդա՛ «Անբախտ վաճառականները» բալլադը: Կարդացել եմ
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Բալլադում ճայն ու չղջիկը որոշում են դառնալ վաճառականներ, սակայն վերնագրից մենք արդեն հասկանում ենք, որ դա նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվելու: Նրանք պարտքով գումար են վերցնում Փուշ եղբորից, և ճայը ուղևորվում է տարբեր երկրներ՝ թանկարժեք իրեր գնելու համար, սակայն վերադարձին չարաբաստիկ փոթորիկ է բարձրանում, շուռ է տալիս ամեն ինչ: Նրանք կորած էին: Անցան շաբաթներ, բայց ճայը ետ չէր գալիս, Փուշ եղբայրն էլ հա ասում էր, պարտքով գումարս հետ տվեք: Սակայն ճայը այդպես էլ չի վերադառնում և անկարողությունից չղջիկը թողնում է ամեն ինչ և գնում հեռու անտառներ ապրելու:
- Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը: Մուրհակ- պարտքի մասինհավաստող փաստաթուղթ , համրել — հաշվել, սովդաքյար- առևտրական, վաճառական, քիրմանի շալ- բրդյա նուրբ գործվածք, բադամ-նուշ:
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Եթե ինչ-որ բան քո ուժերից վեր է եւ մտածում ես, որ միայնակ անել դա չես կարող, օգնություն պետք է խնդրես ընկերներիցդ կամ մտերիմներիցդ: Դա ամոթ չէ, ավելի ամոթ է, երբ ձախողվում ես քո անխելքության պատճառով, ինչպես մեր հերոսներ ճայն ու չղջիկը: Նաև, պետք է զգույշ լինել և վերցնել պարտքով այնքան գումար, որպեսզի հետո հնարավոր լինի այն հատուցել:
- Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:
Գոյական — ճայ, չղջիկ, եղբայր, նավ, փող, վաճառական, մարգարիտ, տուն, աչք:
Ածական — սարսափելի, առատ, լավ, վատ, աղքատ:
Բայ — միտք անել, նստել, զարկել, խայտառակվել, սպասել: