- Կարդա՛ «Արծիվն ու կաղնին» բալլադը։ Կարդացել եմ։
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը: Բալլադը արծվի և կաղնու մասին էր։ Մի օր նրանք սաստիկ վիճել էին, և որոշել իմանալ, թե իրենցից ով կապրի ավելի երկար։ Ժամկետ էին դրել, հինգ հարյուր տարի։ Այսպես անցավ 5 դար, ալեհեր արծիվը մոտեցավ կաղնուն, և ասաց, որ անցել է այդ հինգ հարյուր տարին, իսկ դու պառկել ես գետնին, իսկ կաղնին ասաց որ մի հինգ հարյուր տարի էլ այդպես կդիմանա, հետո կխոսենք։
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անծանոթ բառեր չկան։
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը: Որ պետք չէ տալ այնպիսի խոստումներ կամ գրազ գալ այնպիսի բաների վրա, որոնք չես կարող անել, բայց մրցակիցը կարող է։ Իսկ հետո, իմ կարծիքով արծիվը ուղղակի հիմար էր, մտածելով, որ դարերով ապրող կաղնուց երկար կարող է ապրել։