Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենի ստեղծողն է: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը:
Կորյունը ծնվել է 380թ, մահացել է 450թ: Նա հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ էր: Կորյունը համարվել է Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։
Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Ուսանել է Վաղարշապատում, այնուհետև ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսում, իսկ Ասորիքում հմտացել հունարենի և ասորերենի տիրապետման մեջ: Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ. Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431-ից հետո՝ իրենց հետ բերելով Ս գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկեայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները:
Անանիա Շիրակացի՝
Ծնվել է Անանիա գյուղում: Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։
Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատությունները: Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում:
Ֆրիկ՝
Ծնվել է 1234թ, մահացել է 1315թ: Գրական անունն էր Ֆրիկ: Ֆրիկը ազգությամբ հայ էր: Մասնագիտությամբ միջնադարյան բանաստեղծ էր: Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը: Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը:։ Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։
Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլինը 1210-1270, 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։
Մովսես Խորենացին (410, Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք — 490, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
Մխիթար Գոշ
Մխիթար Գոշ (1130, Գանձակ — 1213, Գոշավանք), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։
Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը ։