Բանաստեղծությունն՝ այստեղ
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը: Հեղինակը պատմում է իր հիշողությունները, որ կրկին կուզեր հանդիպել մորը և համբուրել իր ծեր, բայց քնքուշ ու նուրբ ձեռքերը: Նկարագրում էր մոր հետ կապված տեսարաններն ու գովում մորը: Նկարագրում էր մոր գործողությունները, իր հանդեպ սերը: Եվ այդ ամենը հիշելով, հեղինակի հոգին կրկին ուրախությամբ ու երջանկությամբ է լցվում:
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Հեղինակը ասում է, որ մոր ձեռքերը չոր էին, ծերացած: Պատմում է, որ շատ էր սիրում մոր պարզկա լեզուն, և այդ իլիկը մանող ձեռքերը: Ասում է, որ կարող է անվերջ նայել մոր հայացքին:
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: Արևը հանգչում է հեռվում: Գետից բարձրանում է մշուշ:
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: Պարզկա լեզու — պարզ խոսք, մաշված ձեռքեր — ծերացած ձեռքեր:
- Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում — մայրամուտ է:
Բ)Իլիկդ խոսում է անուշ — այն լուռ մանում է և քնքուշ ձայն արձակում:
Գ) Դրախտ է նորից իմ հոգում — ես կրկին երջանիկ եմ: