Ողջույն, ես Եվան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 5.1 դասարանում: Ահա ավարտվում է I-ին ուսումնական շրջանը, և ժամանակն է ներկայացնել սեպտեմբերից — դեկտեմբեր ամիսների իմ նախագծերն ու աշխատանքները:
Սկսենք ամենակարևորից. ահա իմ մայրենիի բաժինը: Քանի որ մեր կրթահամալիրում աշնանը տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, պետք է նաև ներկայացնել Ուսումնական Աշուն 2021 նախագիծը: Ահա նաև Ուսումնական Ամառ 2021-ը:
Ահա իմ աշնանը կատարած ստեղծագործությունը: Ահա ձմեռային ստեղագործությունը: Ահա Սահյանական օրերի իմ նախագիծը:
Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններն իհարկե ինձ անչափ դուր են եկել: Օրինակ՝ պատմվածքներից ,,Արևի մոտ,,-ը, ,,Այդ ոչինչը ես եմ,,-ը: Սա էլ նախագծին իմ մասնակցությունը:
Առաջին ուսումնական շրջանի ընթացքում մասնակցել եմ բոլոր ամիսների ֆլեշմոբերին՝ Գիտելիքի օրվա եւ Կոմիտասյան ֆլեշմոբերն էլ՝ տեսանյութի տեսքով:
Ես շատ եմ սիրում ու անհամբեր սպասում եմ մեր հետաքրքիր արշավներին, որոնք իմ ամենասիրելի նախագծերն են: Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին բազմաթիվ ուսուցողական ճամփորդություններ ենք կազմակերպել, որոնցից ամենատպավորիչն ինձ համար ճամփորդությունն էր դեպի Ֆիզգառադոկ: