
Դեկտեմբերի մեկն էր.. Ջեյմսը ամբողջ տարին սպասել էր, Նոր Տարվան, և ահա մնում էր 31 օր, բայց Ջեյմսը փոքր էր, չէր հասկանում, ժամը քանիսն է, ո՞ր օրն է, ո՞ր ամիսն է..
Ահա այդ օրը Ջեյմսը հարցրեց մայրիկին.
-Մամ, իսկ Նոր տարվան դեռ շա՜ատ կա՞, թե՞ այսօր է հենց:
-Ոչ Ջեյմս, այսօր չէ, 31 օրից, տե՛ս, քիչ է մնում, մի քիչ էլ սպասիր:
-Հա՞, այ քեզ բան, ինչ հետաքրքիր է, ամբողջ տարին սպասել եմ, հիմա ասում ես 31 օրից, վա՜այ:
-Բա, տես: Մոլորակը կատարում է մեծ, ծանր պտույտ և ահա շուտով նա այն կվերջացնի:
-Հետաքրքիր է, շա՜տ հետաքրքիր է: Մայրիկ, կպատմես երեկոյան ինձ, Ամանորի մասին, խնդրում եմ:
-Դե լավ, բայց ես հիմա զբաղված եմ, մի խանգարիր Ջեյմս: Խոստանում եմ, երեկոյան կպատմեմ:
-Դե լավ, ես գնացի մամ.. գնամ իմ սենյակ, տոնածառ նկարեմ:
Ջեյմսը գնաց իր սենյակ և գունավոր մատիտներով սկսեց նկարել գույնզգույն տոնածառ, իսկ նրա մտքում միայն օրացույցն էր.. գիտե՞ք ինչու. որովհետև նա շա՜տ էր ուզում հաշվել օրերը մինչ Նոր Տարին, բայց ինչպե՞ս, եթե բանավոր հաշվել չգիտեր: Ահա այսպես, նա նկարեց բազմաթիվ նկարներ, երգեց երգեր մինչև մայրիկը կանչեց.
-Ջեյմս, արի՛, ես ազատ եմ, կարող եմ պատմել ամանորյա պատմություններ:
-Իհարկե մայրիկ, ես հենց հիմա գալիս եմ:
-Սպասում եմ քեզ հյուրասենյակում:
Այսպես մայրիկը, պատմեց Ջեյմսին ամանորյա պատմություններ, և երեկոն անցկացրեցին բուխարու մոտ, հետաքրքրաշարժ պատմություններ լսելով…
-Հին ժամանակ. — ասաց մայրիկը, շատ բաներ են տարբեր եղել.. ամանորյա սեղանը, անգամ.
-Ու՜խ, իհարկե շատ հետաքրքիր է մամ, ուղղակի ես արդեն ուզում եմ քնել, չէի՞ր կարող պատմություններն առավոտյան պատմել:
-Վայ, իհարկե Ջեյմս, հիմա բացեմ անկողինդ, կպատմեմ վաղը, դե լավ:
-Շատ լավ, բարի գիշեր:
-Բարի գիշեր Ջեյմս:
Թեպետ, որ Ջեյմսի քունը սաստիկ տանում էր, նա հանգիստ չէր կարողանում քնել, քանի որ ահավոր ուզում էր օրացույց գնել, ուստի բացեց խնայատուփը, այնտեղից կոպեկներ վերցրեց և վախվորած տանից դուրս եկավ՝ կողքի կրպակից մի օրացույց գնելու համար: Նա մտավ կրպակ և խնդրեց մեկ հատ օրացույց: Ապա, նա խնդրեց վաճառողուհուն, որպեսզի նա թերթի օրացույցը դեկտեմբեր ամսվա վրա, քանի որ ինքնուրույն չէր կարող, իսկ ծնողներին արթնացնել չէր ուզում:
Երբ նա արդեն թիվ 16 տան դիմացն էր, (դա իրենց տան համարն է), մոտեցավ իր սենյակի մատուհանին և ցատկեց ներս, լավ է, որ դուրս գալուց առաջ պատուհանը բաց էր թողել:
Ահա, երբ նա նստեց իր փոքրիկ գրասեղանի մոտ, որպեսզի ջնջի ամսի մեկը օրացույցի վրա, նրա աչքերը հանկարծ արցունքոտվեցին: Նա հիշեց, որ հաշվել չգիտի, տխրեց և երբ պատրաստվում էր պառկել, նրան վախեցրեց անհայտ ձայնը.
— Բարև, փոքրիկ. ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լալիս:
-Դու-դու… դուք ո՞վ եք, ձեր ձայնն անծանոթ է:
-Գուշակի՛ր:
-Ես վախենում եմ Ձեզ հետ խոսել, խնդրում եմ մոտեցեք, եթե վտանգավոր իրեր չունեք:
-Օհ, փոքրիկ, ցավոք ես չեմ կարող մոտենալ, ես գալիս եմ միայն աննկատ, այն էլ, երբ դու ընտանիքիդ հետ զարդարում ես տոնածառը, օգնում ես մայրիկիդ պատրաստել համեղ երեկոյան ընթրիք…
— Մեկ րոպե, չի կարող պատահել, չլինի՞ դու Ամանորն ես:
-Այ, տեսնում ես: Գուշակեցիր.
-Բայց դու որտե՞ղից եկար, ինչո՞ւ ինձ մոտ, կամ ինչպե՞ս ես կարողանում խոսել…
-Ես կարողանում եմ: Այսքան տարիներ շարունակ ես թաքցրել եմ սա, և ամբողջ տարի հետևել և փորձել եմ գտնել ամենավստահելի մարդուն՝ գաղտնիքս բացահայտելու համար:
-Օհ, և քո կարծիքով ես միլիոնավոր երեխաների միջից ամենավստահելի՞ն եմ, ոչ, ես օրը 6 ափսե եմ կոտրում, այն օրն էլ ընկերոջս գաղտնիքը բացահայտեցի բոլորին.
-Ինձ քո ընկերը չի հետաքրքում, ես սխալ որոշումներ այսքան տարի չեմ կայացրել:
-Ուզում ես ասել, որ դու բոլոր երեխաներին ճանաչու՞մ ես:
-Իհարկե:
-Իսկ դու ամեն տարի ես այցելում նրանց:
-Այո, նրանք, այդ թվում այս օրվանից նաև դու, ամենավստահելիներն եք:
-Զգացված եմ:
Այսպես, մի քանի ժամ, Ջեյմսն ու Ամանորը ունեցան շա՜ատ ջերմ զրույց:
-Ջեյմս, իսկ դու ինչո՞ւ էիր լալիս: Այդպես էլ չասացիր:
-Ախ, ճիշտ է, լացս կրկին եկավ:
-Ինչո՞ւ, կարող եմ օգտակար լինել բարեկամիս:
-Ես չեմ ճանաչում թվերն ու ամիսները: Բայց ամբողջ տարին սպասում եմ Նոր Տարվան, և քանի որ չգիտեմ ինչպես հաշվել օրերը, այդ պատճառով տխրեցի և լացեցի:
-Խեղճ տղա: Հասկանալի է.. միգուցե կարող եմ օգնել.
-Իրո՞ք: Խնդրում եմ, սովորեցրու ինձ թվերի հերթականությունը և ցույց տուր, ինչպես կարելի է օգտվել օրացույցից:
-Լավ:
Այսպես Ամանորն ու Ջեյմսը գործի ընկան, պարապեցին մինչ առավոտ և հասան հիանալի արդյունքի:
Ջեյմսը լիովին ճանաչեց մինչև 31 թվերի հերթականությունը և գրությունը: Ահա մյուս երեկո մայրիկը մտավ սենյակ և տեսավ, թե ոնց է Ջեյմսը հաշվում և ջնջում օրացույցից երկրորդ օրը:
Ջեյմսը այդ Ամանորը հետո դեռ երկար էր հիշում, որովհետև հասկացել էր, որ Ամանորի կերպարով այդ հենց Հրաշքն էր նրա գիշերային հյուրը, որին ինքը հավատում ու սպասում էր: Ջեյմսն իհարկե Ամանորի գաղտնիքը պահեց, որպեսզի մյուս երեխաները նույնպես հավատան հրաշքների: