
Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր Ձեզ կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ առաջին օրը դպրոցում:
Ճիշտն ասած, այդքան էլ լավ չեմ հիշում, բայց, քանի որ մանկապարտեզ նույնպես Հյուսիսային դպրոցում եմ հաճախել, մի փոքր երևի հեշտ կլինի պատմելը:
Առաջին օրն էր: Իրականում լարված էի, բայց դրա հետ մեկտեղ շա՜տ էի ուզում հաճախել դպրոց: Քանի որ դեռ երեք տարեկանից Սեբաստացի էի, ծանոթ էի կրթահամալիրի կանոններին, բոլոր անկյուններին, ուսուցիչներին, գիտեի թե ոն՞ց պետք է ինձ պահեմ:
Նոր էր դասարանս եւ առաջին ուսուցչուհիս՝ ընկեր Մանուշակը: Ես նրան իր անվան ծաղկի գույնի՝ մանուշակագույն ծաղիկներ էի տարել եւ անհամբեր էր, որպեսզի լուսանկարվեմ նրա հետ: Երեխաների մեծ մասի հետ ծանոթ էի դեռ մանկապարտեզից: Այդ հանգամանքը ինձ շատ էր օգնում, որպեսզի ավելի արագ եւ հեշտությամբ ընտելանայի նոր կարգավիճակիս ու կանոններին: Դա կրկնակի ուրախություն էր, որովհետև նրանց ներկայությամբ ես ինձ մենակ չէի զգում՝ թե առաջին օրվա ընթացքում, և թե հետո՝ տարիներ շարունակ…