Փոքրիկ Իշխանը. Թեստային առաջադրանքներ.

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Եղբայր

Հարյուր

Պատմվածք

Հեքիաթ

  • Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ գեղեցիկ — սիրուն
    բ/ շատ- լիքը
    գ/կախարդական- մոգական

      դ/ մեծ- հսկա

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկությունպարզ

դ/ անգետ — ածանցավոր

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուրգոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

  • Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանում ենք, ճանաչում էին, հիշում եմ, վախենում եմ

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա — Իշխանիկը

ստորոգյալ — ապրում էր

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:
  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: 

  1. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Նրանք շատ են սիրում այն ամենը, ինչ կապված է թվաբանության և հաշվարկների հետ:

  1. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում էին. ՙԻնչքա՞ն է վաստակում նրա հայրը, քա՞նի եղբայր նա ունի, քաշը որքա՞ն է, քա՞նի տարեկան է նա՚:

  1. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

  1. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

ՙԻ՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Оставьте комментарий