Երկուշաբթի մեր կրթահամալիրում ենք հյուրընկալելու ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին։ Հանդիպմանը մասնակցելու են նաև մի քանի սովորողներ, այդ թվում և ես։ Այդ առիթով մտածել եմ 2 հարց, որոնք կուզեմ ուղղել տիկին Անդրեասյանին։
1. Տիկին Անդրեասյան, կուզենայի՞ք ժամանակին դուք նույնպես սովորել մեր հիանալի դպրոցում։
2. Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք։ Եթե չաշխատեիք կրթության ոլորտում, ապա ի՞նչ ուրիշ գործով կուզենայիք զբաղվել։