Երկու սև ամպ. Հովհաննես Թումանյան

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը:

Կարծում եմ շարժումը, որովհետև Հովհաննես Թումանյանը բանաստեղծության մեջ նկարագրում է ամպերի, օդի, հողմի շարժումը:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում, ինչքան նըրանց լայն երկնքով դես ու դեն էր քըշում տանում: Իմ կարծիքով բանաստեղծության իմաստը այն է, որ եթե ընկերությունը ազնիվ է, ուրեմն ոչ մի հողմ ընկերներին չի կարող բաժանել միմյանցից, այսինքն նրանց ոչինչ չէր կարող բաժանել:
Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը: ՙԱզնիվ ընկերը՚:

Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը: Երկու սև ամպ, վաղուց թողել էին իրենց հանգիստ տեղը ու ճնշված գնում էին դեպի փոթորիկը:  Քամին որքան էլ փորձում էր նրանց բաժանել, չէր ստացվում: Այդպես երկու սև ամպերը իրար կպած ու միշտ միասին գնում էին…

Оставьте комментарий