Սյունիքի մարզը Հայաստանի ամենամեծ մարզերից մեկն է:

Սյունիքի մարզկենտրոնն է Կապան քաղաքը, որը գտնվում է Ողջի գետի ափին և Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին: Քաղաքի անունը ծագում է կապան հասարակ անունից, որը նշանակում է կիրճ, նեղ անցք՝ երկու լեռների միջև կամ կիրճի նեղ մասում գտնվող դուռ: Քաղաքը հայտնի է իր բերդերով և այդ իսկ պատճառով այն նաև անվանում են Յոթնաբերդ: Բացի այն, որ Սյունիքի մարզն ունի հարուստ և գեղեցիկ բնություն, այն հայտնի է նաև պատմամշակութային կառույցներով: Ամենանշանավորներն են՝ Հալիձորի բերդը, Վահանավանքը, Կատարավանք ամրոցը, Բաղաբերդը և Կապանի խորհրդանիշ Խուստուփ լեռը:
Կապանը հերոսական մեծ ուղի է անցել և հայոց պատմությանը տվել այնպիսի զորավարներ, ինչպիսիք են՝ Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը: Քաղաքը հարուստ է նաև գունավոր մետաղների պաշարներով:
Կապանի բարբառը բավականին դժվար և անհասկանալի է: Ես հայրիկիս հետ փոքրիկ երկխոսություն կազմակերպեցի, որպեսզի այդ բարբառին ծանոթանան նաև իմ ընկերները: