Հունվարյան ճամբարը շարունակվում է… Օր 11-րդ

Ողջույն, սիրելի ընկերներ: Հյուսիսային դպրոցում շարունակվում է ՙՀունվարյան ճամբարը՚. Այսօր կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի իմ ճամբարային օրը:

Օր 11, երկուշաբթի — հունվարի 25

Այսօր իհարկե օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեց ՙԸնթերցասեր թատերասերների՚ ջոկատը և ոչ միայն: Հետո ընկեր Հասմիկի ու ընկեր Քրիստինեի հետ քննարկեցինք ճանապարհորդությունները, հաստատեցինք, թե ով է գնում Արատես և ով՝ սահադաշտ:

Կրկնեցինք մեր անցած երգերը ՙԱնգեղյաց հարսանիք՚ թատրոնի համար: Ընկեր Քրիստինեն մեզ համար ընթերցեց Հանս Քրիստիան Անդերսենի <Եղևնին> պատմվածքը: Ընդմիջեցինք, ձնագնդի խաղացինք, սահեցինք, ապա վերադարձանք դասարան:

Հետո գնացինք ընտրության, ի դեպ, ես ընտրել եմ քանդակը:

Ահա այսպես հետաքրքիր օր ունեցանք ճամբարում:

Оставьте комментарий