Հունվարյան ճամբարը շարունակվում է… Oր 9-րդ

Ողջույն, սիրելի ընկերներ: ՙՀունվարյան ճամբարը՚ շարունակվում է: Այսօր ես Ձեզ կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի իմ լավ օրը ճամբարում:

Այսօր օրը սկսեցինք, իհարկե ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի ճամբարականանները: Գնացինք խոհանոց ալյուր բովեցինք հալվայի համար, դրսում ես Անահիտը, Մարիամը և Յանան ընկույզները մաքրեցինք: Ընկեր Քրիստինեն հալվան պատրաստեց, իսկ մենք մրգերը կտրատեցինք և հալվան ձևավորեցինք:

Սկսեցինք հյուրասիրությունը, ասեմ, որ հալվան շատ համեղ էր և անուշ, իսկ վերջում նկարվեցինք:

Քայլք կատարեցինք դեպի Կինո Հայաստան` ֆիլմ ընտրելու, որը պետք է դիտենք մյուս շաբաթվա ընթացքում, նաև ձնագնդի խաղացինք:

Ի դեպ, վաղն էլ պատրաստվում ենք Հյուսիսափայլ նկարել:

Ահա այսպես համեղ և արկածային անցավ իմ ճամբարային օրը:

Оставьте комментарий