Հունվարյան ճամբար. օր 3-րդ

Ողջույն, սիրելի ընկերներ: Մեր դպրոցում շարունակվում է ՙՀունվարյան ճամբարը՚ Այսօր կրկին կպատմեմ իմ հաճելի ճամբարային օրվա մասին:

Օր 3, չորեքշաբթի – հունվարի 13

Այսօր առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, որին մասնակցեցին Հյուսիսի 4-5 դասարանի սովորողները: Հետո սկսեցինք մեր միջավայրը մաքրել, հավաքեցինք դպրոցի բակի աղբը:

Հետո վերլուծեցինք ՙՍուրբ Ծննդյան կարմիր կոշիկները՚ մուլտֆիլմը: Փոքր ընդմիջում արեցինք:

Ընկեր Աննայի հետ ուրախ դաս անցկացրեցինք, ռուսերեն լեզվով թանգարանների մասին խոսեցինք: Ընկեր Հասմիկի հետ մեր հին երգերը կրկնեցինք և սովորեցինք    ՙԲարերար Աստված՚ ավետիսը: Հետո գնացինք Մայր դպրոց 6-րդ դասարանցիների համերգին և սրտանց մասնակցեցինք:

Մտանք գրադարան գիրք ընտրելու, ես ընտրեցի ՙՓոքրիկ Արքայադուստրը՚ պատմվածքը, որը պետք է վերցնեմ հաջորդ այցելության ժամանակ:

Оставьте комментарий