Դասարանական առաջադրանքներ
Բանավոր քննարկվող հարցեր (այս պահին քո համակարգչում բացում ես Paint ծրագիրը)
1․Ին՞չ է նշանակում «երկրաչափություն» բառը։ Երկիր ու չափ այսինքն երկրաչափություն, մենք կարող ենք չափել երկրի վրա գտնվող ամեն ինչ:
2․Ին՞չ է կետը։ Կետը մի փոքրիկ կլորակ է, բայց նրա մեջ կան հազարավոր փոքր մասնիկներ, որոնք մենք մեր աչքի տեսողությամբ չենք կարող տեսնել:
3․ Ին՞չ տառերով ենք նշանակում կետերը։ Մեծատառ լատիներեն տառերով:
4․ Ին՞չ է հատվածը: Հատվածը այն երկրաչափական պատկերն է, որն ունի սկիզբ ու վերջ:
5․ Ին՞չ է ճառագայթը։ Ճառագայթը երկրաչափական պատկեր է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ:
6․ Ին՞չ է ուղիղը։ Ուղիղը երկրաչափական պատկերն է, որը չունի ոչ սկիզբ ոչ վերջ:
7․ Որո՞նք են ուղիղի, հատվածի և ճառագայթի տարբերություները։ Ուղիղը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, ճառագայթն ունի սկիզբ, բայց չունի վերջ: Հատվածը ունի և սկիզբ, և վերջ:
8․ Ին՞չ է նշանակում հատվածի երկարություն։ Մի ծայրից մյուս ծայրը ընկած մասի երկարությունը:
9․ Ինչպե՞ս ենք չափում հատվածի երկարությունը։ Քանոնով, մետրով և այլն: