Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
Քանի որ բնությունը գունավորվել, կարծես գունավոր զգեստներ էր հագել, տպավորություն է, թե բնության բնակիչները ուրախացել և ծափահարում են:
2.Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ինձ այս հատվածն է դուր գալիս, քանի որ, երբ ինձ այդ դեղին բոցերի ու հրդեհների մեջ եմ պատկերացնում, ինձ զգում եմ ֆիլմի մեջ և զգում եմ այդ տաքությունը:
3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Բանաստեղծությունը ունի թե՛ գույներ, թե՛ ձայն և թե՛ շարժում: Ահա այս հատվածը ունի գույն. Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
4.Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել-10 տառ,11 հնչյուն, տերև — 4 տառ, 5 հնչյուն, ոսկի- 4 տառ, 5 հնչյուն, ջրվեժ- 5 տառ, 5 հնչյուն
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր: Բանաստեղծությունում Համո Սահյանը նկարագրում է խոր աշուն: Պատմում է, որ թռչունները, առուն, ծառերը, և ջրվեժը ծափահարում են քամուն և այդպես ցույց տալիս իրենց ուրախությունը: Ամենուրեք դեղին բոցերին նմանվող տերևներ են, մերկ ծառեր: Բայց այդ սառը և ցուրտ աշնան մեջ ամեն ինչ անչափ գեղեցիկ ու գունեղ է, իսկ քամին իրեն այդ գանձերի տերն է զգում: