«Աշուն օր». Կոմիտաս

Աշուն օր

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Օրան-օրան- հացահատիկի խուրձ, պաղեց- սառեց, հևաց-հևաց- շնչակտուր եղավ, մարմանդ-մարմանդ- հանդարտ, դալուկ-դալուկ- գունատ:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները: Առավոտ- լուսաբաց, արև- արեգակ, քող- շղարշ, քուն- նինջ, մշուշ- մառախուղ, քամի- փոթորիկ, ժիր- զվարթ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով: Վար եկան- իջան, շար եկան- շարվեցին, բուք արավ- սառեց, սուգ արավ- ողբաց, շող կապեց- շողաց, մաղ տալով- մաղելով, շաղ տալով- ցանելով, փախ տվավ- փախավ, կախ տվավ- կախեց, ցիր եկան- ցրվեցին:

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Այս բանաստեղծության մեջ Կոմիտասը նկարագրում է գեղեցիկ աշունը: Այս հատվածում նա նկարագրում է, թե ինչպես էր աշնանային մի օր հանգիստ անձրև մաղում: Հետո միանում էր քամին և թեթևակի տարուբեր անում տանջված ու հոգնած տերևներին: Եվ ամեն ինչից հոգնած ծեր երկիրը խորը քուն էր մտնում: Եվ այս գեղեցիկ աշնան երկնքում մի թռչուն էր թռչում:

Оставьте комментарий