ՃԱՆԱՊԱՐՀ

Կար-չկար մի տիեզերք կար մոլորակներով, երկնաքարերով, աստղերով:
Բայց այդ տիեզերքում մի բնակիչ էլ կար, դա տիեզերական ճանապարհն էր: Այդ ճանապարհի անունն էր ՏիեզերաՃանապարհ. Մենք տեսել ենք սովորական գծերով ճանապարհ գետնի վրա…. Իհարկե այ հենց այդ նույն ճանապարհը կար տիեզերքում: Մի օր այդ ճանապարհը մտածեց. «Ես այնքան մեծ աչքեր ունեմ, որ տեսնում եմ երկրի վրա ոնց են ճանապարհը գունավոր ներկում: Ես էլ եմ ուզում լինել գունավոր: Իսկ եթե մեր մոլորակի վարպետներին կանչեմ գան ինձ ներկեն»:
Իդեպ մոլորակի վարպետները Մարսն ու Վեներան էին: Եվ ճանապարհը կանչեց նրանց, պատմեց իր գանգատների մասին և Վեներան ու Մարսն անցան գործի:
Ճանապարհը հարցրեց
- Իսկ ինչո՞վ եք ներկելու ինձ, մի՞թե իջնելու եք երկիր ներկեր վերցնեք գաք:
- Ոչ մեր սիրելի ՏիեզերաՃանապարհ, մենք մոլորակներս ունենք գույներ և հիմա հենց մեր գույներով կներկենք քեզ:
- Լավ սկսեք:
Բայց մի անսպասելի բան տեղի ունեցավ: Ներկելու ընթացքում մոլորակները դիպչեցին ճանապարհին և այլևս չկարողացան պոկվել, սոսնձվեցին մնացին տեղում ՏիեզերաՃանապարհի վրա: Վեներան Մարսին ասաց.
- Մա՛րս քո ներկը փոխելու ժամանակը չէ՞ր, դե այսինքն ներկդ փչացա՞ծ էր:
- Այո ճիշտ է ո՜նց էի մոռացել, որ ներկս փչացել է ու կպչուն է դարձել:
Տիեզերաճանապարհն ասում է.
- Հանգստացեք բան չկա, հիմա հարևաններին կկանչենք կգան կօգնեն ձեզ պոկվել իմ վրայից:
Շուտով այստեղ հավաքվեց ամբողջ տիեզերքը:
Նրանք քաշեցին քաշեցին ուղիղ 3 oր 3 ժամ և վերջապես կարողացան Մարսին և Վեներային պոկել:
Դրանից հետո ճանապարհը հասկացավ, որ իսկական ընկերները միշտ օգնության են հասնում, բայց նաև հասկացավ որ ուրիշներին նմանվել պետք չի:
Հեղ.՝ Եվա Պապյան