Կեքսի օրիգինալ բաղադրատոմս
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կեքսի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմս։ Այս կեքսի անկրկնելի համը հաճելիորեն կզարմացնի եւ ձեզ, եւ ձեր հյուրերին։
Այսպիսով, Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Ալյուր – 50 գր.
Ձու– 1 հատ
Փխրեցուցիչ – ½ թեյի գդալ
Մարգարին – 50 գր.
Շաքարավազ – 50 գր.
Կրեմի համար՝
Ձիթապտղի յուղ – 40գր.
Ջեմ – 4 թեյի գդալ
Վանիլի էսենցիա 1.2 կաթիլ (սա պարտադիր բաղադրիչ չէ)
Շաքարի փոշի – 75 գր.
Պատրաստման եղանակը՝
1) Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնելուց հետո պետք է խմոր հունցել;
2) Այնուհետեւ խմորը հարկավոր է լցնել հատուկ տարաների մեջ եւ դնել 2000 ջերմաստիճանով տաքացած ջեռոց։ 15-20 րոպե անց փոքրիկ կեքսերը պատրաստ են։
3) Կրեմը պատրաստվում է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները հարիչով հարելուց հետո։
4) Վերջին ամենապատասխանատու փուլ։ Պետք է զգուշորեն առանձնացնել կեքսի վերին հատվածը եւ բաժանել երկու մասի։ Այնուհետեւ կրեմը հարկավոր է
առատորեն լցնել կեքսի մեջ։ Կեքսի վերին բաժանված հատվածները պետք է թիթեռնիկի թեւերի պես դնել կեքսի վրա եւ շաքարի փոշի ցողել։
Կեքսը պատրաստ է։