Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա հեքիաթի սկզբում լինում է մի հասարակ դդում: Փոքրիկ ժամանակ նա կարմիր էր, երբ մի քիչ մեծացավ՝ դարձավ կապույտ: Նա շատ էր ուզում մյուս դդումների նման դեղին լինել, բայց ափսոս ինչքան իրեն մաքրում էր ջրի տակ միևնույն է կապույտ էր մնում: Մի օր նա մտածեց, թե իրեն ի՞նչ մասնագիտություն կսազի և որոշեց կախարդ դառնալ: Նա իր կախարդ ընկերներից մեկին հարցրեց.
-Դդում ընկեր ինձ կսովորեցնես կախարդել, քանի որ ես կապույտ եմ, մտածեցի կախարդող դառնալ:
Ընկերն ասում է.
-Դե որ շատ ես ուզում, իմ ընկեր, կսովորեցնեմ:
Անցավ 1 տարի դդումը լրիվ կարողանում էր կախարդել: Նա իր կախարդելով շատ մարդկանց, դդումների էր օգնում: Օրինակ իր ընկեր դդումը չէր կարողանում իր դասատուի տված խնդիրը լուծել, կախարդական դդումն այնպես կախարդես, որ տեղն ու տեղը արագ խնդիրը լուծեց, մյուս ընկեր դդումի ոտքը ցավում էր, կախարդական դդումը նրան նույնպես կախարդեց և նրա ոտքի ցավը արագ անցավ:
Շուտով եկավ կախարդական դդումի ծննդյան օրը: Ամբողջ քաղաքը կանգնած էր կախարդական դդումի տան դռան մոտ: Հենց կախարդական դդումը տնից դուրս եկավ, բոլորը նրան ծննդյան վեց ամյակի համար շնորհավորեցին և ամենավերջում նրա ամենամոտ ընկերը նրան շնորհավորեց, գրկեց և մի նվեր տվեց: Հենց դրսում կախարդական դդումը բացեց նվերը և տեսավ հատուկ կախարդական փայտիկ և հատուկ կախարդողների համար շորեր: Նա մտավ իր տուն, փոխեց իր շորերը և հագավ կախարդողի շորերը: Նա իրեն նայեց հայլու մեջ և տեսավ, որ մյուս դդումների նման դեղին է: Նա արագ վազեց դուրս, կանգնեց աթոռի վրա ու ամբողջ քաղաքին հայտարարեց.
-Ինձ պետք էր կախարդող դառնալ և ես դարձա, երբ ես հագա կախարդական շորերն ու փայտիկը նայեցի հայլու մեջ, տեսա, որ իմ կապույտ գույնը լրիվ անցել է: Այդ առթիվ կախարդական դդումը իրենց քաղաքը կախարդեց, դրեց լիքը ծաղիկներ, ծառեր, խոտեր, այգիներ, այգիներում երգող թռչուններ և մի փոքրիկ գետակ, վրան պառկած ուռենին, վարդերի հետ միասին և ահա ավարտվեց հեքիաթը: Դդումին անվանեցին գեներալ լեյտենանտ մայոր կախարդական դդում: