Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը հասկանում են, որ պառավը վտանգի մեջ է և որոշում են փնտրել նրան: Ճանապարհին հանդիպում են մի ցուցանակի: Այծերից մեկն ասում է. –Ճիշտ է, ես խուլ եմ, բայց կարդալ գիտեմ ու ես ճանաչեցի մեր սիրելի պառավի ձեռագիրը: Ցուցանակի վրա նա գրել է, որ իրեն չար մարդիկ գողացել, տարել են սարը և պահանջում են այծերին: Դե ասեք, հիմա ի՞նչ անենք, այ այծեր:
-Ես մի բան եմ մտածել,- ասում է այծերից մեկը, եկեք գնանք սարը, արագ-արագ գտնենք պառավին հետո կմտածենք ինչ անենք: Բարձրանում են սարը, գտնում են պառավին, բայց հենց ուզում են նրան փրկեն, չար գողը նկատում է այծերին և հարձակվում նրանց վրա: Այդ ժամանակ ամենաուժեղ և գրագետ այծը այնպես է պոզահարում գողին, որ նա գլորվում է սարից: Այսպես խուլ այծերը կարողանում են փրկել իրենց սիրելի պառավին:
Հեղինակ՝ Եվա Պապյան
