Այսօր ես Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որովհետև մեր կրթահամալիրում լիքը հետաքրքիր բաներ ենք անում. օրինակ լողում, երգում, կավով աշխատում, հեծանավավարություն ենք անում, նկարչություն և այլն, այդպես հետաքրքիր լիքը բաներ: Գիտե՞ք նաև ինչու եմ սիրում մեր կրթահամալիրը, որովհետև ես այսօր բացահայտեցի թե ով է եղել Մխիթար Սեբաստացին և դրանից հետո էլ ավելի շատ սիրեցի, թե կրթահամալիրը, թե Մխիթար Սեբաստացուն: Նաև մեր գեղատեսիլ բակի մասին չմոռանամ պատմել: Մեր բակը նույնպես շատ գեղեցիկ է: Իմ կարծիքով մեր բակը տարբերվում է բոլոր մյուս դպրոցների բակերից: Մենք համարյա ամեն ամիս գնում ենք ճանապարհորդության և հիմա էլ մի քանի օրից պատրաստվում ենք գնալ Թումո: Գիտե՞ք մենք տարբերվում ենք բոլոր դպրոցներից ես դրա համար շատ գոհ եմ ուրախ և ամենանակարևորը սիրում եմ իմ կրթահամալիրը, իմ դպրոցը: