Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:

Մաթեմատիկա:

Բարև, ես Եվան եմ: Այսօր ամփոփում եմ սեպտեմբերից մինչև այսօր կատարածս մաթեմատիկա առարկայի աշխատանքները: Այս կիսամյակն ինձ համար շատ դժվար էր, բայց ընկեր Հասմիկի մատչելի բացատրելով, ես կարողացա լրացնել բացթողումներս, սովորել նոր կանոններ ու կատարել շատ մեծ աշխատանք: Թեմաները շատ դժվար էին, բայց ես հաղթահարեցի դրանք, և յուրացրեցի:

Читать далее «Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:»

Պատմություն. Տնային առաջադրանք. 14.12.2022.

Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։ Դա հաջողվեց միայն Թիգլաթպալասիին և Սարգոն II-ին:

  • Ովքե՞ր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա Երկրորդը կիմերների նկատմամբ։ Կիմերները ռազմահունչ ցեղեր էին, որոնք ներխուժել էին Վանի տերություն ՝ հյուսիսից: Ռուսա II բարեկամական և դաշնակցային կապեր հաստատեց կիմերների հետ և շուտով ազատվեց նրանց հարձակումներից և ուղղեց նրանց Ասորեստանի դեմ:
  • Ժամանակագրական հաջորդականությամբ թվարկի՛ր Վանի թագավորության արքաներին` նշելով նրանց ձեռքբերումները։

Պատմություն. Դասարանական աշխատանք.

• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի միջև: Սկսվում է Հայկական լեռնաշխարհի հարավից մինչև Պարսից ծով:
• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։ Միջագետքի տարածքում տարածված էին շումերները որոնք առաջինը ստեղծեցին ոռոգման համակարգը: Սակայն նրանք այնպես էլ ամբողջ պետություն չդարձան, այլ ստեղծեցին տասնյակ փոքր պետություններ:

Читать далее «Պատմություն. Դասարանական աշխատանք.»

Վանի թագավորությունը. 09.11.2022. Տնային առաջադրանք.

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Ի՞նչ անուններով է հայտնի։ Վանի թագավորությունը ստեղծվել է Ք.ա IX դարում: Ասորեստանի հարձակումները հաճախացել էին, ուստի ստեղծվել էր Վանի թագավորությունը: Այն հայտնի է Արարատ, Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի անվանումներով:
• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը: Ի տարբերություն Արամ Հայկեզնու ում տարածքը տարածվում էր կետրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I ամբողջ հարավային շրջանների տիրակալն էր: Նա կարողացել էր հաղթանակ կրել Ասորեստանի դեմ պայքարում ինչի համար էլ ստացել էր ՙՙՀզոր արքա, մեծ արքա, Նաիրի երկրի արքա, տիեզերքի արքա տիտղոսները՚՚: Նա կառուցել էր Տուշպա քաղաքը և բարձր պարիսպներով անմատչելի ամրոց:

Պատմություն. Տնային առաջադրանք. 02.11.2022. Միջագետքի առաջին պետությունը.

Հարցեր
• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։ Միջագետքը, ինչպես նաև Հայաստանը, Հնդկաստանը և Եգիպտոսը աշխարհի քաղաքակրթական կենտրոններից է:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։ Սարգոն արքան նվաճեց Շումերի քաղաքները, և հիմնադրեց Աքքադ պետությունը: Սարգոնը մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և փոքր Ասիա:
•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։ Ք.ա II հազարամյակի սկզբին ստեղծվեց Բաբելոնի թագավորությունը: Այն հզորացավ Համմուրապի որոք:

Աղբյուրներ

համաշխարհային պատմության դասագիրք, էջ 25-28

Հայերի ծագումը. Տնային առաջադրանք. 17.10.2022

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, փոքր Ասիայի Արևվելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս արևելքը:
• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։
• Ի՞նչ է ավանդազրույցը։ Դա կոչվում է ավանդական զրույց, որով խոսում են բոլոր երկրներում
• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։ Հայերը համարվում են դյուցազուն Հայկի ժառանգներ: Համարյա թե բոլոր զրույցներում հայ ազգը ներկայանում է, որպես մեծ և քաջ ժողովուրդ:

Հին Եգիպտոս. Տնային առաջադրանք. 11.10.2022

Հարցեր

• Ովքե՞ր էին փարավոնները։ Եգիպտոսում նրանք համարվում էին թագավորներ, այսինքն տան կամ դղյակի տիրակալ:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրու Ռամզես ll-ի գահակալման տարիները։ Նա երբեք թշնամություն չպետք է աներ Խարթիի արքա Խաթուսիլիսի հետ: