«Ելք» ստուգատեսի ամփոփում

20190902_085215 Читать далее ««Ելք» ստուգատեսի ամփոփում»

Կեքս

Կեքսի օրիգինալ բաղադրատոմս

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կեքսի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմս։ Այս կեքսի անկրկնելի համը հաճելիորեն կզարմացնի եւ ձեզ, եւ ձեր հյուրերին։

Այսպիսով, Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Ալյուր – 50 գր.
Ձու– 1 հատ
Փխրեցուցիչ – ½ թեյի գդալ
Մարգարին – 50 գր.
Շաքարավազ – 50 գր.

Կրեմի համար՝

Ձիթապտղի յուղ – 40գր.

Ջեմ – 4 թեյի գդալ

Վանիլի էսենցիա 1.2 կաթիլ (սա պարտադիր բաղադրիչ չէ)

Շաքարի փոշի – 75 գր.

Պատրաստման եղանակը՝

1) Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնելուց հետո պետք է խմոր հունցել;

2) Այնուհետեւ խմորը հարկավոր է լցնել հատուկ տարաների մեջ եւ դնել 2000 ջերմաստիճանով տաքացած ջեռոց։ 15-20 րոպե անց փոքրիկ կեքսերը պատրաստ են։

3) Կրեմը պատրաստվում է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները հարիչով հարելուց հետո։

4) Վերջին ամենապատասխանատու փուլ։ Պետք է զգուշորեն առանձնացնել կեքսի վերին հատվածը եւ բաժանել երկու մասի։ Այնուհետեւ կրեմը հարկավոր է
առատորեն լցնել կեքսի մեջ։ Կեքսի վերին բաժանված հատվածները պետք է թիթեռնիկի թեւերի պես դնել կեքսի վրա եւ շաքարի փոշի ցողել։

 Կեքսը պատրաստ է։