«Ելք» ստուգատեսի ամփոփում

20190902_085215 Читать далее ««Ելք» ստուգատեսի ամփոփում»

ԻՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՔԱՉԱԼ ՇԱՆ ԵՎ ԳՈՂ ՓԻՍՈՅԻ ՀԵՏ

20200226_212703

Գիտե՞ք ես այսօր իմ դասընկերների և ընկեր Մանուշակի հետ ուր եմ գնացել, Խամաճիկների թատրոն: Հիմա ես կպատմեմ ձեզ իմ անմոռանալի օրվա տպավորությունները: Երբ հասանք թատրոն, առաջին հերթին ծանոթացանք դահլիճին, ներկայացման ընթացքում պահպանվող, պարտադիր կանոններին: Առաջինը՝ դահլիճում պետք է ցածր խոսել, երկրորդը՝ ուտելիք չթափել և ամենավերջինինն ու կարևորը, բջջային հեռախոսներն անջատել: Հա, ես ձեզ չասացի, թե մենք, որ հեքիաթն ենք նայել: Քանի որ այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 151 ամյակն է, նրա պատվին մենք նայեցինք Թումանյանի ամենահետաքրքիր հեքիաթներից մեկը: «Բարեկենդանը՞»՝ ոչ, «Անխելք մարդը՞»՝ ոչ, «Ձախորդ Փանոսը՞» ոչ, «Չարի վերջը՞»՝ ոչ, իսկ միգուցե «Շունն ու կատու՞ն», այո մենք Խամաճիկների թատրոնում նայեցինք «Շունն ու կատուն»:

Այցելություն «Հակոբ Գյուրջյանի» ցուցասրահ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Բարև ձեզ: Գիտե՞ք, թե ես իմ դասարանի հետ այսօր ուր եմ գնացել, Ազգային պատկերասրահի «Հակոբ Գյուրջյանի» ստեղծագործությունների ցուցասրահ: Հիմա ես ձեզ մի փոքր կպատմեմ, թե ինչ եմ արել այնտեղ և ինչ եմ տեսել: Սկզբում մենք բոլորս նստեցինք ավտոբուս, հասանք տեղ, այնտեղ մեզ դիմավորեց գիտաշխատող ընկեր Մարգարիտան: Մենք նախ շրջեցինք մի քանի հարկերով և հետո հասանք այնտեղ, որտեղ Հակոբ Գյուրջյանի քանդակներն էին: Տեսանք նրա քանդակները, ուսումնասիրեցինք դրանք: Այնտեղ մենք իմացանք, որ կա քանդակի մի քանի տեսակ, օրինակ, եթե քանդակը պատկերում է միայն մարդու գլուխն ու մարմնի կեսը, դա կոչվում է կիսանդրի, իսկ միայն դեմքը՝ դիմաքանդակ: Նաև այնտեղ մենք ծանոթացանք երեք ոսկե կանոններին, դրանք էին՝ լուռ մնալը, իրերին ձեռք չտալը և իրար չհրմշտելը: Հետո մենք իմացանք, որ այն քանդակները որոնք դրսում են, կոչվում են արձաններ, իսկ որոնք ներսում են, կոչվում են քանդակներ: Հետո եկավ ամենասպասված, ամենասիրված պահը. մեզ այնտեղ բաժանեցին թղթեր և ասացին, որ այն քանդակներից, որոնք հավանում ենք, թղթային տարբերակով նկարենք: Մենք սկսեցինք նկարել: Ես ընտրեցի կատվի քանդակը և մի գեղեցիկ կատու նկարեցի: Բոլորը իմ նկարը հավանեցին: Երբ բոլորս նկարեցինք, ավարտեցինք, մեզանից նկարները վերցրեցին, դակեցին և թղթապանակի մեջ դրեցին: Ստացվեց գիրք: Այնտեղ մեզ տվեցին հատուկ ձեռնոցներ և մենք հնարավորություն ստացանք դիպչելու քանդակներին, բայց իհարկե շատ զգույշ: Դե հետո այդ գիրքը ընկեր Մարգարիտան հանձնեց Ընկեր Մանուշակին և իրար ասեցինք ցտեսություն, շնորհակալություն և, որ անպայման առանձին կայցելենք Հակոբ Գյուրջյանի թանգարան: Հետո վերադարձանք  դպրոց, ձայնագրեցինք մեր տպավորությունները և դիտեցինք լուսանկարները:

Ճանապարհորդության դեպի Լոռի

ԵՍ ԷԼ ԴԱՐՁԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍ

Այս անգամ իմ ճանապարհորդությունը դեպի Լոռի էր: Երբ հասանք, եղանակը անձրևոտ էր, բայց քանի որ գիտեի, թե ուր պետք է գնամ, անձրևից չէի տխրում: Ես առաջին անգամ այցելեցի Թումանյանի տուն-թանգարան: Բակից սկսած ամեն ինչ ինձ հիշեցնում էր Թումանյան պապիկի հեքիաթները: Դուք իմ նկարներում կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ, փայտե արձաններ կային՝ շան, կատվի, խոսող ձկան, Քաջ Նազարի, ծիտիկի:

Երբ ներս մտա, ինձ գրավեցին Հովհաննես Թումանյանի ձեռագիր նամակները: Ես անընդհատ ուզում էի կարդալ դրանք, բայց չէր ստացվում: Հետո տեսա նրա գրքերի պահարանը, սենյակը և այն օրորոցը, որի մեջ քնել էր Թումանյանը մանուկ ժամանակ: Տանը պահպանվել էին նաև նրա ամանեղենը, գրասեղանը և աթոռը, որի վրա Թումանյանը նստել և գրել էր բանաստեղծություններն ու հեքիաթները:

Թումանյանի տուն թանգարանից հետո ես այցելեցի Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնց մասին պատմում եմ տեսանյութում:

 




Ճամփորդություն՝ դեպի Թեժառույքի վանք

Ես սեպտեմբերի 27-ին գնացել էի Մեղրաձոր գյուղ, Թեժառույքի վանք: Այնտեղ ես բավական դժվարությամբ, անտառների միջով, բայց հաճույքով հաղթահարեցի բարձունքը: Ասեմ, որ եկեղեցին գտնվում է 2000 մետր բարձրության վրա: Եկեղեցին փլված էր, բայց այն ինձ շատ դուր եկավ իր գեղեցկությամբ:Այնտեղ մենք նաև երգեցինք <Հայր մերը>, <Կաքավիկը>, <Այբ բեն գիմը>: Ինձ շատ դուր է գալիս մեր ճամփորդությունները և ես անհամբերությամբ կսպասեմ հաջորդին: