Դասարանում
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
Ողջույն, ես Եվան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 5.1 դասարանում: Ահա ավարտվում է I-ին ուսումնական շրջանը, և ժամանակն է ներկայացնել սեպտեմբերից — դեկտեմբեր ամիսների իմ նախագծերն ու աշխատանքները:
Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, անընդհատ, անտեր, անծանոթ, անտուն, անվախ:
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը: Կարդացել եմ: Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անծանոթ բառ չկա: Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղան բարի էր ու համեստ: Նա որբ էր. չուներ հայր, մայր, ընտանիք: Ամբողջ օրը թափառում էր փողոցներում, բայց անգամ մեկը չէր գտնվում, որ օգնի նրան: Հովիվը բարի էր, հոգատար: Ուներ մեծ ընտանիք: …
Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» առակից դո՛ւրս գրիր 10 պարզ և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» առակը: Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ցնցոտի — քուրջ, անպատկառ — անամոթ. Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին: Պատմությունը շատ հետաքրքիր էր, ես համեմատեցի, գրքի տարբերակից չէր տարբերվում: Շատ պատկերավոր, հասկանալի և գեղեցիկ ֆիլմ էր:
Կոմիտասի հուշարձանը