
*Դու փորձիր հասկանալ,փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց…. բարին երբեք չի վերջանում:Եթե վերջանար` աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա:Վիլյամ Սարոյան, ասույթ։
Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ
Պատմիր Արամի մասին։ Արամը շատ խելացի էր: Նա միշտ կարող էր օգնել մարդկանց, ծանոթ լինի, թե ոչ: Նա շատ սրամիտ և վառվռուն տղա էր: Նա չէր ստում, և արդարության կողմնակից էր:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։
Ճիշտ ձևեր
անձինք
ըստ երևույթին
կամովին
հիմնովին
ազգովին
փակագծերը բացել
գլուխ գովել
ի գիտություն
գների բարձրացում
բացի նրանից
առանց խոսքի
չորսից ավել
էլեկտրակայան
Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը ընթերցել:
.Ներկայացրու բանաստեղծի լավատեսական հայացքները ստեղծագործության մեջ։ Դանիել Վարուժանը այս ստեղծագործության մեջ փորձել է իր սերն ու հարգանքը նվիրել աշխարհի չորս կողմերին, դրա համար էլ ստեղծել է ստեղծագործությունը: Ասվում է, որ բոլոր կողմներն հիասքանչ են, և արժանի են երջանիկ ու խաղաղ ապրելու:
.Պատմիր Սեբաստացի կրթահամալիրում նշվող տոների մասին և ներկայացրու , թե որն է քո ամենսասիրած տոնն այստեղ։
Մենք կրթահամալիրում նշում ենք բազմաթիվ տոներ ՝ հարիսայի ծեսը, ամանորյա մեդիաուրբաթը, Սեբաստացու օրերը և այլն: Նրանք բոլորն էլ մեր կրթահամալիրում անցկացվում են մեծ եռանդով, գեղեցկությամբ և ավանդական երգ ու պարով: Ամենից շատ սիրում եմ ամանորյա ծեսը մեր դպրոցում: Այն անցկացվում է մարմարյա սրահում և դիտվում է դպրոցի բոլոր անկյուններից: Երգում ենք տարբեր լեզուներով, գրեթե ամեն տարի տեղի են ունենում ամանորյա փոքրիկ ներկայացումներ, պարերգեր և այլն: Ամանորյա ծեսի ժամանակ դպրոցում անցկացվում է տոնավաճառ, հյուրասիրություններ են կազմակերպվում և բոլորը վայելում են դա: Սիրում եմ մեր դպրոցում իրականացվող ամանորյա ծեսը, քանի որ բառերով նկարագրել չեմ կարող այդ գեղեցիկ դեկորացիաները, լույսերը, տոնածառները, որոնք զարդարում են դպրոցը: Ունենում ենք նաև բազմաթիվ հյուրեր: Եվ ամենակարևորը մեծ մեդիաուրբաթ: