Ես սիրում եմ իմ ծննդավայրը…

Իմ չքնաղ ծննդավայր Երևան, իմ հարազատ փողոցներ և այգիներ: Գիտեմ, որ աշխարհում բազմաթիվ չքնաղ քաղաքներ կան ու թեև դեռ ոչ մի այլ քաղաքում չեմ եղել, բայց վստահ եմ, որ Երևանն ամենայուրահատուկը, ջերմն ու գրկաբացն է: Իմ քաղաքում կարծես բոլորն իրար հարազատ ու բարեկամ լինեն, որոնք միշտ պատրաստ են դժվարության դեպքում միմյանց մատից փուշ հանել և օգնության հասնել: Անգամ պատկերացնել չեք կարող, թե որքան գեղեցիկ է երեկոյան Երևանը, երբ բոլոր այգիների և սրճարանների լույսերը վառվում են, Սիրահարների այգում երիտասարդ տղաներն ու աղջիկները զբոսնում են՝ թռչունները ռոմանտիկ երգերի ուղեկցությամբ: Հատկապես աչք շոյող են մեր քարե, բայց շա՜տ խոսուն արձանները, որոնք ողջունում են ամեն անցորդի՝ մեկը իր ժպիտով, մեկը՝ խիստ հայացքով, մեկը՝ վրձնով, մյուսն էլ իր արագավազ ձիով: Իսկ Սասունցի Դավթի կայարանի շենքը, այնքա՜ն գեղեցիկ է: Այնքան զիլ են եկեղեցիների ղողանջները, այնքան ուրախ ու պայծառ են տոները: Շատ եմ սիրում Երևանը բոլոր չորս եղանակներին՝ մայթերին ծաղկած սպիտակ ու վարդագույն բողբոջներով գարունը, շատրվաններում շոգից հովացող երեխաներով ամառը, ոսկեզօծ տերևներով աշունը և սպիտակ վերմակով ծածկված ձմեռը: Այնքան գեղեցիկ են երևանյան բակերը, որտեղից լսվում են երևանյան երեխաների արդար ու ջինջ ծիծաղը: Շատ եմ հպարտանում նաև մեր քաղաքի սառը և քաղցրահամ ցայտաղբյուրներով, որոնք ամենից շատ զարմացնում են զբոսաշրջիկներին: Մենք նաև շատ բարեհամբույր և հյուրասեր ազգ ենք: Եվ զուր չեն այսքան հրաշալի երգեր և բանաստեղծություններ գրվել մեր վարդագույն մայրաքաղաքի համար: Երևանի ամեն մի անկյուն հազար մաղով անցկացրած է: Մեր սիրելի քաղաքին ճանաչելու և հասկանալու համար պետք է շրջել Երևանով, զրուցել ամեն մի ծառի, թփի, այգու, փողոցի, և իհարկե երևանցիների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s