Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Վեհ, ուժեղ, հպարտ, խիզախ:
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա — թագավոր, կայսր, խոշոր — մեծ, հսկայական, վեհ- բարձրագույն, գերագույն, կասկածել — տարակուսել, կասկածավորել:
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-այո, ծանր-թեթև, խոշոր- փոքր, մեծահոգի — փոքրոգի, ոչնչացնել — ստեղծել, կուշտ — սոված:
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Զիջում է ընձառյուծին և վագրին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ ելել է, կոչել են, թաքնվել է, ունի, համարվել է:
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ 700 — յոթ հարյուր, 800 — ութ հարյուր, 300 — երեք հարյուր, 230 — երկու հարյուր երեսուն:
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
Նա դաժան որսի վրա բացահայտ է գնում՝ իր ահարկու մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների փառահեղ արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալЦвет
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք- (ասացվածք, պատմվածք, գրվածք)
-ային- (գարնանային, սպորտային, լարային)
-ական- (դրամական, վաճառական, դպրոցական)
-ակ- (գնդակ, գիտակ, տնակ)
-եղեն- (հրեղեն, թղվածքեղեն, քաղցրեղեն)
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։ Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։ Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։ Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 20 տարի։