
Ողջույն, սիրելի ընկերներ: Ես Եվան եմ: Սովորում եմ <Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի> Հյուսիսային դպրոց-պարտեզի 5.1 դասարանում: Շուտով տեղափոխվելու եմ <Մայր դպրոց>: Այսօր, կներկայացնեմ փետրվարից մայիս իրականացրած բոլոր նախագծերն ու աշխատանքները: Դե ինչ սկսեցինք:
Ահա իմ մայրենիի բաժինը:
Փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում կատարել եմ բոլոր տնային առաջադրանքները որոնք կարող եք տեսնել իմ ուսումնական բլոգում:
Մասնակցել եմ <Գնում եմ Մայր դպրոց> ելք ստուգատեսին: Մասնակցել եմ մայրենիի 3 ինքնաստուգումներին ՝ ահա 1, 2, 3: Ահա իմ արևմտահայերենի տնային առաջադրանքները՝ 1, 2: Ահա նաև իմ զատկական տեսանյութը: Ահա նաև իմ ուսումնական գարունը, որի շրջանակում պատմել եմ իմ կարդացած գրքի մասին: Թումանյանական օրերի շրջանակում մասնակցել եմ ընտանեկան ֆլեշմոբի, և ծնողներիս հետ ընթերցել եմ <<Փարվանա>> բալլադը: Ահա իմ կատարած աշխատանքը Տերյանական օրերի ընթացքում: Ահա իմ մասնակցությունը <Բառարանընթերցման ֆլեշմոբին>: Ապրիլի 1-ին Մարմարյա սրահում մասնակցել եմ <Ծովինար. Սանասար-Բաղդասար> մեդիաուրբաթին: Ղազարոս Աղայանի օրերի շրջանակում ընթերցել եմ Անահիտը, Վաճառականի խիղճը, Մանուկ-Խանը, Հնարագետ ջուլհակը: Ահա նաև իմ զրույցը խղճի մասին: Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին: Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել Հյուսիսափայլ TV-ում և ռադիոյում: Ահա իմ մասնակցությունը:
Ռադիո — Հյուսիսափայլ ռադիո #3, Հյուսիսափայլ ռադիո #2, Հյուսիսափայլ ռադիո #1
TV- Փետրվարից մայիս մասնակցել եմ ընդամենը 1 TV-ի: Հյուսիսափայլ TV #12: Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Շատ ստեղծագործական աշխատանքներ եմ կատարել, և քանի որ բոլորն առանձին ներկայացնել չեմ կարող, ահա իմ <Պատումներ> բաժինը, որտեղ կգտնեք նաև հետաքրքիր պատմություններ՝ մեր ուսումնական ճամփորդություններից:
Դե ինչ այսքանը, կհանդիպենք: