Գարնանային մի հանելուկ հորինի՛ր:
Կանաչով պատված
Ծառ ու ծաղիկ զարդարած
Հագած կանաչ կոստյումներ
Հյուր է եկել, ամեն մեկին տիրացել:
Բուրավետ ծաղիկներ, գույնզգույն այգիներ
Կանաչով են զարդարվել
Եկել է բարի մարդուկը
Զարդարել է բակն ու տունը:
Դու բարի կախարդ ես և որոշել ես կառուցել այնպիսի քաղաք, որտեղ կապրեն միայն երեխաները: Պատմի՛ր, թե ինչպիսին է լինելու այդ քաղաքը, քաղաքի անունն էլ մտածի՛ր:
Իմ քաղաքի անունը կլինի Դե-Լյուս-Կայներո: Այստեղ ապրելն իրոք զվարճալի կլինի: Որպեսզի երեխաները շատ չհոգնեն և տանը լինեն դասերը կանցկացնեն հեռավար: Նրանք կկարողանան ազատ շրջել ամբողջ քաղաքով մեկ, քանի որ այն պաշտպանված կլինի բոլոր գողերից: Ամենահամեղ կոնֆետներն ու ուտեստները խանութներում կլինեն անվճար, քանի որ իմ երկրում կարևոր է երեխայի անկեղծ ուրախությունը: Չենք մոռանա ուսման մասին: Քաղաքում կլինեն բազմաթիվ պատկերասրահներ, արվեստանոցներ, ցուցասրահներ, թանգարաններ լավ ժամանակ անցկացնելու համար: Նաև կլինեն զվարճալի խաղային կենտրոններ, սարսափելի-զվարճալի կարուսելներ: Կլինի առատ բնություն: Կլինեն շատ այգիներ, պուրակներ բակային խաղերի համար: Բարի ժամանց եմ մաղթում բոլորին Դե-Լյուս-Կայներոյում:)