- Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:
- Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Lուռ ու մունջ — անխոս, դատարկ — փուչ, երկյուղ — ահ, միմյանց — իրար, սաստկանալ — ուժեղանալ, փարատել — սփոփել, տարօրինակ — արտասովոր, ջուլհակ — մանածագործ, ճախարակ — թել մանելու գործիք, հանճար — տաղանդ, համբավ — հռչակ, անհամար — անթիվ:
- Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
Տեսնես ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել — Ի՞նչ է ուզում դերվիշը, ինչո՞ւ է մարդկանց վախեցնում:
Լուն ուղտ շինել — չափազանցնել:
Ժանտախտով պիտի դատարկես երկիրը — հիվանդությամբ, դժբախտությամբ դատարկել երկիրը:
Ունքը շինելու տեղը աչքն էլ հանեցին — մի գործ դեպի լավը տանելու փոխարեն ավելի փչացրին:
- Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
Հնարագիտություն — հնար(արմատ) + գիտ (արմատ) + ություն (ածանց) = բարդ ածանցավոր:
Թագավոր — թագ (արմատ)+ ավոր (ածանց) — պարզ ածանցավոր բառ:
Կտավ — չի բաժանվում բաղադրիչների = պարզ բառ:
Հարցմունք — հարց (արմատ) + մունք (ածանց) = պարզ ածանցավոր բառ:
Կախարդական — կախարդ (արմատ) + ական (ածանց) = պարզ ածանցավոր բառ:
Անմահական — անմահ (արմատ) + ական (ածանց) = պարզ ածանցավոր բառ:
Գլուխ — չի բաժանվում բաղադրիչների = պարզ բառ:
Արհեստասեր — արհեստ (արմատ) + ա (հոդակապ) + սեր (արմատ) — բարդ բառ:
- Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
Անձ ցույց տվող գոյականներ.
Ջուլհակ, թագավոր, դերվիշ, ժողովուրդ, հարս:
Իր ցույց տվող գոյականներ.
Եղեգ, օրորոց, շրջան, սխտոր, կորեկ:
Հատուկ գոյականներ.
Շահ-Աբաս, Սպահան:
- Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
Դերվիշը շատ գաղտնի էր, լռակյաց: Նաև խելացի էր, որ կարողացավ այդքան ժամանակ գաղտնի պահել իր հանելուկը, մինչև չհայտնվեց ջուլհակը: Բայց նաև հաշվի չէր առել, որ կարող է գտնվել մեկը, ով կարող էր լուծել հանելուկը: Եսասեր էր ու ինքնահավան, կարծում էր, որ ամենակարողն ու իմաստունն է:
Ջուլհակը իրոք իմաստուն մարդ էր, աշխատասեր, խելացի, ընկերասեր, օգնող: Ուներ սուր միտք և ինքնավստահ էր: Հնարամիտ էր, ճարտար լեզվով և կարողանում էր իր իմաստուն բառերով հունից հանել դերվիշին: