- Սասունցի Դավիթ

Սասունցի Դավթի ձիարձանը գտնվում է ՛՛Երևանի Սասունցի Դավթի հրապարակում՛՛: Ձիարձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, իսկ ճարտարապետը Միքայել Մազմանյանը: Ձիարձանը ստեղծված է կոփածո պղնձից և բազալտից: Ձիարձանի երկարությունը 9.3մ է: Հիմնադրվել է 1959թ-ին: Շինարարությունը ավարտվել է 1959թ-ի դեկտեմբերի 3-ին: Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
2. Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանի ձիարձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում: Այն ընգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Ձիարձանի բարձրությունը 17մ է: Ձիարձանի քանդակագործը Երվանդ Քոչարն է, իսկ ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանը: Այն հիմնադրվել է 1975թ-ին: Շինարարությունը ավարտվել է 1985թ-ի դեկտեմբերի 20-ին: Այն ստեղծված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից: Ներկայումս ձիարձանը կանգուն է:
3. Գայի ձիարձան

Գայի ձիարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց: Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Արձանի առաջին հիշատակում է տեղի է ունեցել 1970թ-ին: Պատվանդանի հետ միասին ձիարձանի երկարությունը կազմում է 12.5մ: Այն ստեղծված է բրոնզից, գրանիտից և բազալտից: Հուշարձանի քանդակագործը Սուրեն Նազարյանն է, իսկ ճարտարապետը Սարգիս Գուրզադյանը: Շինարարությունը սկսվել է 1974թ-ին: Շինարարությունը ավարտվել է 1977թ-ի փետրվարի 18-ին: Ներկայումս այն կանգուն է:
4. Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանի ձիարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում: Ձիարձանի բարձրությունը 9.5մ է: Քանդակագործը Արա Շիրազն է, իսկ ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյանը: Այն հիմնադրվել է 2001թ-ին: Ստեղծված է բրոնզից, բազալտից: Շինարարությունը ավարտվել է 2002թ-ի դեկտեմբերի 25-ին: Ներկայումս ձիարձանը կանգուն է:
5. Մարշալ Բաղրամյան

Մարշալ Բաղրամյանի ձիարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Բաղրամյանի պողոտայում: Առաջին անգամ հիշատակվել է 1995 թ-ին: Ձիարձանի բարձրությունը 9մ է: Քանդակագործը Նորայր Կարգանյանն է, իսկ ճարտարապետը Էդուարդ Արևշատյանը: Այն կառուցված է բրոնզից, գրանիտից: Շինարարությունը ավարտվել է 2003թ-ի մայիսի 24-ին: Ներկայումս ձիարձանը կանգուն է:
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին[1]։