Մայրենի. Զրույց՝ խղճի մասին

Խիղճը…

Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ես հասկացել եմ, որ մարդիկ հիմա շատ անխիղճ են..

Պատմեմ Ձեզ մի քանի պատմություններ, որոնցով կապացուցեմ, որ մարդիկ իրոք շատ անխիղճ են:

Դեպք 1. Մի օր ես քայլում էի Երևանյան փողոցներից մեկով, իսկ հետևիցս մի դպրոցական էր գալիս, երևի տուն էր վերադառնում, չգիտեմ: Երբ մտա խանութ ջուր գնելու, նկատեցի, որ դրամապանակս կորցրել եմ: Շտապ դուրս եկա խանութից, որպեսզի փնտրեմ այն, բայց որքան նայեցի, այդպես էլ չգտա: Տխուր տուն էի վերադառնում, երբ հանկարծ նկատեցի այն դպրոցականին, որը մի քանի րոպե առաջ քայլում էր իմ հետևից: Նրա ձեռքին իմ դրամապանակն էր: Ես արագ մոտեցա նրան, բայց երբ նա ինձ նկատեց, շպրտեց ձեռքից դրամապանակս և վազելով հեռացավ: Ես գետնից վերցրի դրամապանակս և տեսա, որ այդ տղան վերցրել էր իմ ամբողջ գումարը: Ճիշտ է, այնտեղ ընդամենը 500 դրամ էր, բայց նա այնքան անխիղճ է եղել, որ չի մտածել. միգուցե ես այդ գումարով պետք է դպրոցից տուն վերադառնայի:

Դեպք 2. Ես դպրոցից տուն էի վերադառնում և նկատեցի, որ մեր դպրոցի պուրակներից մեկում մի սիրունիկ շուն թավալ էր գալիս: Որոշեցի տեսնել՝ արդյոք նա տիրոջ հետ է, թե՞ ոչ: Տիրոջը երկար փնտրելուց հետո հասկացա, որ նա փողոցային շուն է: Մոտեցա և տեսա շան կողքին մի բույն, որի վրա գրված էր «հիվանդ շուն, եթե հնարավոր է բուժեք». Ես իհարկե չէի կարող բուժել այդ շանը, դրա համար կեր գնեցի նրա համար: Երբ պատրաստվում էի հեռանալ, նկատեցի մի մեծ ավտոմեքենա: Միջից դուրս եկան երկու բարձրահասակ տղամարդ: Ես արագ թաքնվեցի թփերի մեջ և տեսա, թե ինչպես են նրանք այդ շանը վերցնում: Մտածեցի, որ նրանք կտանեն և կբուժեն շանը, սակայն ոչ.. Նրանք կոպտորեն ու հաստ պարաններով կապեցին շանը և ես հասկացա, որ հակառակը. Նրանք տանում են շանը սպանելու: Դաժան մարդիկ չհասցրին շանը նույնիսկ մեքենայում տեղավորել, որովհետև խեղճ կենդանին սատկեց հենց կապկպվելու պահին:

Դեպք 3. Ամառային մի երեկո էր, ես իջել էի բակ ընկերներիս հետ խաղալու: Երբ իջա, տեսա թե ինչպես են ընկերներս քարեր նետում ծառի վրա և զվարճանում: Մտածեցի, միգուցե գնդա՞կն է մնացել ճյուղերի վրա, փորձում են հանել, բայց ոչ: Երբ մոտեցա ծառին, տեսա, թե ինչպես են ընկերներս քարեր նետում մի փոքրիկ ճնճղուկի վրա, որն իր համար նստել էր ծառին և անուշ երգում էր: Շուտով ընկերներիցս մեկը մի այնպիսի քար նետեց վերև, որ ես անգամ չհասցրեցի կանգնեցնել նրան, երկու վայրկյան հետո խեղճ ու անօգնական ճնճղուկը ընկած էր գետնին:  Չար տղաները երևի վախեցան, թե կպատժվեն թռչունին սպանելու համար և փախան: Հանկարծ մի փոքրիկ տղայի նկատեցի, որը լացակումած վազում էր դեպի ընկած ճնճղուկը: Ես նույնպես մոտեցի ճնճղուկին և նկատեցինք, որ թռչունը պարզապես թևն է մի փոքր վնասել: Այդ փոքրիկ տղան այնպես էր լացում և շոյում թռչունի թևը, և մի պահ նույնիսկ մոռացա, թե ինչ անխղճաբար էին չար տղաները հարվածում ճնճղուկին: Եվ ես հասկացա, որ հիմա որքան էլ մարդիկ չարացել են միևնույնն է, անխիղճ մարդկանց կողքին ապրում են նաեւ բարի սրտով ու խղճով մարդիկ: Եվ այդպիսի մարդկանց հետ միշտ պետք է ընկերանալ ու օրինակ վերցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s