Ես՝ թռչունների խնջույքի անկոչ հյուր

Մի գարնան առավոտ ես արթնացա թռչունների երգից:

Շատ տարօրինակ է, մեր պատշգամբում  սովորաբար շատ թռչուններ չեն հավաքվում: Բայց այս առավոտ նրանց ձայներն այնքան շատ էին, որ անգամ տհաճ էր: Արթնացա, որոշեցի հասկանալ, թե որտեղի՞ց են այդ ձայները: Նայեցի պատուհանից դեպի վերև, մտածելով որ մեր հարևանների պատշգամբից են այդ ձայները, բայց այդպես չէր:

Որոշեցի դուրս գալ պատշգամբ և այնտեղից լսել թռչունների ձայնը: Բայց հենց մտա պատշգամբ, բոլոր թռչունները թռան ինձ վրա: Պարզվեց թռչունների ձայները գալիս էին մեր պատշգամբից: Մենք ապրում ենք շենքի նախավերջին հարկում, և ես միշտ վախենում եմ ներքև նայելուց: Բայց այս անգամ երբ ես նայեցի ներքև, ես շա՜տ վախեցա, մարմնովս սարսուռ անցավ, ես նայեցի թռչուններին և կռահեցի, թե ինչո՞ւ էին նրանք հավաքվել մեր պատշգամբում: Երբ ես նայեցի ներքև, տեսա հսկայական մի ծառ, որի ճյուղերը շատ հաստ էին ու երկար, այնքա՜ն հաստ ու երկար, որ հասնում էին մինչև հարակից շենքի պատուհաններին: Երբ ես ավելի ուշադիր նայեցի այդ տարօրինակ… ծա՞ռ, բո՞ւյս  չգիտեմ, երևի ավելի ճիշտ է ասել այդ հսկային, տեսա որ ամեն ճյուղի վրա թռչունների կեր էր լցված: Այ հիմա հասկացա՞ք, թե ինչու էին այդ փոքրիկ գազանիկները հավաքվել մեր պատշգամբում:

Ես նայում էի ներքև, երբ թռչուններից մեկը հանկարծակի նստեց գլխիս: Հավասարակշռությունս կորցրեցի և ընկա պատշգամբից ներքև: Արագ կողմնորոշվեցի  եւ բռնվեցի հսկա ծառի ճյուղերից և վայրէջք կատարեցի մի մե՜ծ տերևի վրա: Այդ տերևի վրա նույնպես կեր կար, և մի քանի թռչուն թռան ուղիղ այն տերևին, որտեղ ես էի նստած: Նրանք եկան, ճաշեցին և օ՜հ, ի զարմանք, նաեւ խոսեցին, այն էլ՝ հայերեն…

-Բարև:

Ես շատ զարմացա, բայց որոշեցի օգտվել առիթից եւ զրուցել թռչնակի հետ:

-Տիկին թռչնակ, դուք առավոտյան հավաքվել էիք իմ պատշգամբում, այս հսկա ծառի վրա, որտեղ ձեզ համար կեր է լցված:

-Այո: Այսօր թռչունների միջազգային օրն է, և այս օրվան մենք նախապատրաստվում ենք շատ աննկատ, զգույշ և առանց զգուշացնելու: Իսկ երբ բոլորս հավաքվում ենք միասին, մենք սկսում ենք կախարդական ձևով խոսել, և մեր խնջույքի ժամանակ երբեք ոչ մեկ չի տեսել մեզ, դու առաջինն ես…

Ես քարացել էի: Ես առաջին մարդն էի, ով տեսել էր իրենց խնջույքն ու խոսել նրանց հետ:

Ապրիլի 1-ն էր, փաստորեն թռչունների միջազգային օրը: Ինձ իհարկե թռչուններն ամեն ինչ բացատրեցին, ես նրանց հետ ընկերացա և մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Իսկ հետո հասկացա, որ ես գտնվում եմ տերևի վրա և չեմ կարող բարձրանալ վերև՝ պատշգամբ: Իսկ այդ ընթացքում թռչուններն ինչպես զինվորներ արագ  շարվեցին և ինձ բարձրացրին վերև:  Ես նրանց շնորհակալություն հայտնեցի ու ներս գնացի: Ապրիլի 2-ն էր, ես դուրս եկա պատշգամբ, բայց ծառն էլ էր վերացել, թռչուններն էլ.. կախարդանքը վերջացել էր:  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s