Ուսումնական գարուն. Մայրենի. Իմ ընթերցած գիրքը

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդացել եմ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Փոքրիկ արքայադուստրը» պատմվածքը:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ինձ շա՜տ դուր եկավ այն հատվածը, երբ հնդիկ պարոնը վերջապես գտավ Սառային, և իրենք միասին գնացին գնումների՝ գեղեցիկ զգեստներ գնելու:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Սառան շատ խելացի էր, գեղեցիկ, առանձնահատուկ, բարի,  հարուստ, կապուտաչյա, ուներ գանգրահեր մազեր: Նա ուներ մի դասընկերուհի՝ Էրմենգարդը: Նա իհարկե այնքան էլ խելացի չէր ու գեր էր, բայց ուներ խելացի ծնողներ, գեղեցիկ հագուստ, բարի էր ու կարեկցող, բայց իր անխելքության պատճառով մեկ-մեկ չէր հասկանում ընկերուհու գանգատները: Բեքին նույնպես աշխատում էր դպրոցում՝ որպես աղախին, նրանք միասին ապրում էին ձեղնահարկում, նա շատ նիհարիկ էր, ամաչկոտ, ամեն մանրուքի համար սովորություն ուներ շնորհակալություն հայտնել, հագնում էր պատռված, մաշված շորեր և կոշիկներ: Դպրոցի տնօրեն օրիորդ Մինչինը չար ու տհաճ էր: Նա ուներ մի քույր, նրա անունը Ամալիա էր: Մինչինը մի ծեր պառավ էր, միշտ գեղեցիկ հագնված, վստահ քայլվածքով, բայց մռայլ դեմքով:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Այս գիրքն ես այնքա՜ն հավանեցի, որ այն դարձավ իմ ամենասիրած գիրքը: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այն, որովհետև հերոսները ցույց են տալիս, որ ոչ թե մարդու ունեցվածքն է կարևոր, այլ նրախելքը, բնավորությունը, բարությունը:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s