Արարատ

Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով: Հայաստանի բոլոր այցելուները ընդմիշտ տպավորվում են առասպելական Արարատ լեռան վսեմ և հիասքանչ տեսարանով։ Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: 

Լեռնագնացները հիանալի հնարավորություն ունեն՝ հաղթահարելով Արարատի գագաթը՝ ամպերի բարձունքից վայելել բացվող հիասքանչ տեսարանը։ Լեռը բարձրանալու լավագույն ժամանակահատվածը հուլիսից սեպտեմբերն է։ Եվ չնայած Արարատը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, այն շարունակում է մնալ Հայաստանի խորհրդանիշը:

Արարատը սուրբ լեռ է ոչ միայն հայերի, այլև աշխարհի քրիստոնյաների համար։ Այս լեռան վրա է իջևանել Նոյ նահապետի տապանը ջրհեղեղի ժամանակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանի ճշգրիտ վայրը: Այդ նպատակով Արարատը նույնիսկ լուսանկարվել է արբանյակներից, ինչի արդյունքում բացահայտված փաստերը անուղղակիորեն հաստատում են տապանի գոյությունը: Գուցե մի օր հնարավոր լինի ամբողջովին բացահայտել Արարատ լեռան առեղծվածը:

Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը: Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով, որը տարբեր աղբյուրներում անվանվել է «արքայական ծիրանի»: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից: 1987 թ. Արարատյան դաշտավայրում՝ պաշտպանության նպատակով ստեղծվեց «Արարատի Որդան կարմիր» արգելոցը:

Արարատը Հայաստանի մարզերից է: Այն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգն էր: Ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, Արարատի բնակչությունը կազմում է 260 367 մարդ: Բացի հայերից, այստեղ ապրում են նաև եզդիներ: Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով, որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա: Արգելոցի պատմությունը սկսվել է 330-338 թվականներին, երբ հայոց թագավոր Խոսրով 3-ը հրամայել է այս տարածքում անտառներ տնկել՝ բուսական և կենդանական աշխարհը պահպանելու ու հարստացնելու համար: Այստեղ են տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը: Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ 3-րդ թագավորի հրամանով, անց է կացրել իր բանտարկության 14 տարիները, Աղջուց վանքը , Հավուց Թարը, Շենացու վանքը, Կաքավաբերդ ամրոցը, ինչպես նաև հին մայրաքաղաք Դվինի ավերակները: Արարատի վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Արտաշատն է: Ըստ ականավոր հայ պատմիչ Մովսես Խորենացու՝ Այրարատը Հայաստանի 15 նահանգներից մեկն էր: Մոտ չորս տասնամյակ քաղաքը եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը: Այն հիմնվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա արքայի կողմից և հայտնի է եղել որպես «Ոստան Հայոց» կամ «թագավորանիստ քաղաք»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s